Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, թե թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական օդուժին պատկանող ռազմական օդանավերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Մեթինա, Զապ, Ավաշին, Բասյան. Հաքուրք, Գարա եւ Քանդիլի շրջաններում տեղակայված PKK-ի ճամբարները, ապաստարաններն ու զենքի պահեստները։