Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում ոստիկանները կրակել են են 2 երիտասարդների վրա։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 3-ի առավոտյան Յուքսեքօվայում ոստիկանները Ջումհուրիյեթ թաղամասի դեմ հարձակում իրականացնելու ըթնացքում կրակ են բացել 2 երիտասարդի ուղղությամբ, ովքեր ծանր վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց։

Հիվանդանոցում պարզվել է, որ ոստիկանները կրակել են երիտասարդների կրծքավանդակին։