Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մտադիր չէ միանալ Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ընդդիմադիր ուժերին։ Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

«Անգամ հաշվի առնելով ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի թույլ կողմերը՝ մենք՝ կոմունիստներս, լինելով ընդդիմադիր կուսակցություն, ներկայիս պայմաններում նպատակահարմար չենք համարում միանալ «ոչ» ասողներին։ Այս պահին դա ճիշտ չէր լինի»,- ասել է Սարգսյանը։

Նա վստահ է, որ այդ ուժերը ցանկանում են Հայաստանը Եվրոպա տանել, իսկ բազմադարյա պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը պետք է լինի Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի կողքին։