Իտալիայի Մոնցա քաղաքում բնակվող եգիպտոսցին տան նկուղում թաքցրել է իր երկրորդ ընտանիքին, որի գոյության մասին պաշտոնական կինն ու նրանց երեք երեխաները չեն էլ կասկածել: Տղամարդուն կարող են մեղադրել բազմակնության մեջ, հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Պատկերը լրացնում է այն փաստը, որ բացահայտումից որոշ ժամանակ առաջ եգիպտոսցին դատապարտվել է տան անդամների նկատմամբ բռնություն կիրառելու համար: Տեսնելով, որ ամուսինը, ի հեճուկս իշխանությունների արգելքի, մոտենում է տանը, պաշտոնական կինը զանգահարել է ոստիկանություն: Ընդ որում, տղամարդը հայտարարել է, որ օրենքը չի խախտել, ընդամենը եկել է իր երկրորդ ընտանիքին տանելու:

Պարզվել է, որ տան նկուղում ապրել է 33-ամյա եգիպտոսցի կինն ու իր երեք երեխաները: Նրանք բոլորը ստիպված են եղել տեղավորվել 15 քմ մակերեսով սենյակում: Կինը հայտարարել է, որ կամավոր է նման պայմաններում ապրել, ոչ ոք իրեն ոչինչ չի պարտադրել:

Դեռեւս անհայտ է, արդյոք տղամարդը պաշտոնապես ամուսնացած է իր երկրորդ կնոջ հետ, թե ոչ: Բոլոր դեպքերում նրան դատարանի որոշումը խախտելու մեղադրանք կառաջադրվի: