2016-ին Հայաստանի նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպությունների համար 70 դրամաշնորհային մրցույթ կկազմակերպի։ Այս մասին նոյեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հանրապետության  2016 թվականի պետբուջեի նախագծի քննարկման ընթացքում։

Նա նշել է, որ մրցույթներին մի քանի անգամ ավելի շատ ՀԿ է մասնակցում, քան նախկինում։ Եթե 2013-ին ընդամենը 45 մասնակից կար, ապա 2014-ին՝ արդեն 214, որոնցում հաղթել է 85 մարդ։  2015-ի  9 ամիսների ընթացքում մրցույթներին մասնակցել է  190 ՀԿ, որոնցից 59-ը հաղթել է։ «Ուրախացնում է, որ նրանց թվում շրջաններից շատ կազմակերպություններ կան, որոնք կոնսոլիդացված հայտեր են ներկայացրել», - նշել է Սարգսյանը։

Նշենք, որ եթե  2015-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի բյուջեն հաստատվել էր  4 մլրդ 580 մլն դրամի սահմանում (ընթացիկ փոխարժեքով մոտ 9,7 մլն դոլար – խմբ), ապա 2016-ին առաջարկվում է այդ գումարը կրճատել 22,4 մլն-ով կամ 0,5%-ով։