Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները այդ Էրդողանի հաղթանակն էր, սակայն Թուրքիայի պարտությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

«Տակտիկական առումով այո, Էրդողանը եւ իր կուսակցությունը հաղթեցին, բայց ռազմավարական առումով, Էրդողանի քաղաքականության շնորհիվ Թուրքիան հայտնվեց բավական ծանր վիճակում եւ արտաքին եւ ներքին հարցերում»,- »,- ասել է նա՝ հավելելով, որ այս իշխանությունների օրոք Թուրքիայում սրվել է քրդական հարցը, երկիրը ներքաշվել է Սիրիայում հակամարտության մեջ:

«Փաստորեն ՌԴ ԶՈւ-երը տեղակայված են, ոչ միայն Թուրքիայի հյուսիսում, այլ նաեւ հարավում, ինչը Թուրքիայի համար նոր իրադրություն է, ինչը մինչեւ հիմա չի եղել: Իսկ սա արդյունքն է այն քաղաքականության, որը նա Սիրիայում իրականացրեց՝ օժանդակելով հակաահաբեկչական ուժերին»,- նկատել է նա, ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել Թուրքիայի միջազգային մեկուսացման: