Կրեմլը կոչ է արել Եգիպտոսում А321 օդանավի կործանումը չկապել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այդ կապակցությամբ ինչ-ինչ տեսական դատողություններն անտեղի են։ Եվ հետո, դրանք տարբեր հարցեր են։ Պետք չէ կապել դրանք իրար հետ»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին, թե եթե ավիավթարն իրականում ահաբեկչության հետեւանք լինի, կարող է արդյոք դա ազդել Սիրիայում Ռուսաստանի գործողությունների ընթացքին։
Նախագահի մամուլի խոսնակը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ թեմայով սպեկուլյացիաներ են տեղի ունենում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նաեւ ընդգծել է, որ դեռեւս ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ կատարվածը ահաբեկչություն է եղել։





























