Նեպալում ուղեւորատար ավտոբուսն այսօր դուրս է եկել լեռնային ճանապարհից։ Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, վթարի հետեւանքով 12 մարդ զոհվել է, իսկ 35-ը վիրավորվել։
Նախնական տվյալների համաձայն, ավտոբուսը Կատմանդուից գալիս էր Ռասուվա շրջան (Նեպալի հյուսիս), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալությունը նշում է, որ զոհվածների թիվը կարող է աճել, որովհետեւ որոշ տուժածներ կրիտիկական վիճակում են։





























