Բոլոր 8 հազար քաղաքացիական ծառայողը չեն կարող միանման քվեարկել։  Այդ մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը։

Ծառայությունից ազատ ժամանակ պաշտոնյաները կարող են ազատորեն արտահայտել իրենց քաղաքական հայացքները, բայց աշխատատեղում քարոզչություն չի թույլատրվում, հավելել է նա։

«Ինչ վերաբերում է կուսակցական ղեկավարներին, ինչ-որ տեսչությունների, ապա դրանք կարող են առաջարկել, բայց չպարտադրել իրենց ենթականերին քվեարկել այս կամ այն եղանակով։ Ամեն դեպքոմ մեր երկրի 8 հազար քաղաքացիական ծառայողը չի կարող գնալ ու միանման քվեարկել։ Նման բան ուղղակի չի լինում», - նշել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ իշխանությունների նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։