Հայաստանը չի կարող խնայողություն անել ԵԱՏՄ-ի գծով գործուղումների վրա։ Այդ մասին խորհրդարանում նոյեմբերի 3-ին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։ Շատ գործուղումներ կան, որոնց Կառավարությունը չի էլ ուզում գնալ, բայց չլինելով Եվրասիական Միության բազմաթիվ հանձնաժողովների հանդիպումներին, Հայաստանը չի կարող ներկայացնել իր տեսակետը։ Իսկ դա երբեմն նկատելիորեն տարբերվում է ԵԱՏՄ գործընկերների տեսանկյունից, նկատել է նախարարը։
«Նույնը վերաբերում է նաեւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններ պատգամավորների գործուղումներին։ Օրինակ՝ կարելի է կարծել, որ ԵԽԽՎ, որտեղ Հայաստանը 8 պատգամավոր է ներկայացնում, կարելի էր ամբողջ կազմով չգնալ։ Բայց այդ դեպքում ավելի դժվար կլինի ներկայացնել ներկայացնել Հայաստանի համար կարեւոր միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Այսօր խնայելով՝ վաղը գուցե ստիպված լինեք բարձր գին վճարել, այդ թվում՝ քաղաքական», - ասել է Հարությունյանը։
Ավիատոմսերի վրա խնայողություն անելու նպատակով Կառավարությունը 2016-ից եւ ընտրության, եւ գնման միասնական կանոններ կներդնի։ Դրանք կտարածվեն նաեւ պետական գործուղումների վրա, տեղեկացրել է Հարությունյանը։





























