ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի բնակիչ Լուկաս Ունգերն օրիգինալ ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալ Քարլի Լեյֆեկսին։ Նա նրան նվիրել է մատանի, որը զարդարում էր ոչ թե ադամանդ, այլ նրա ատամը։
Լուկասն ու Քարլին ծանոթացել էին Կանադայի երաժշտական փառատոններից մեկի ժամանակ եւ զվարճանալու նպատակով հորինել էին այդ զարդը։ Լուկասը ոչ միայն հիշել էր այդ գաղափարը, այլ նաեւ կյանքի էր կոչել մտահղացումը։ Նա ծնողներին խնդրել էր ուղարկել մանուկ հասակում հանած ատամներից մեկը, հետո այն ամրացրել էր մատանու վրա, որը եւ նվիրել էր սիրելին, փոխանցում է Lifenews-ը։





























