Նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, 33-ամյա Լեւոն Մ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանած երկու ուղեւորներ, ուղեբեռների հետ կապված հարցերի շուրջ, վիճաբանել են իր եւ նույն չվերթի ներկայացուցիչ Լիպարիտ Հ.-ի հետ, հրել եւ հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Լեւոն Մ.-ի եւ Լիպարիտ Հ.-ի հետ վիճաբանել եւ բռունցքներով նրանց հարվածել ու գլխի շրջանում վնասվածքներ են պատճառել նշված չվերթի ուղեւորներ, եղբայրներ՝ 32-ամյա Ռուստամ եւ 30-ամյա Ռուբեն Գ.-երը, որոնք բերման են ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: