Ֆրանսիայի ՆԳՆ-ն տարեսկզբից մինչեւ հիմա մոտավորապես 200 հանցավոր ցանց է ոչնչացրել, որոնք ապօրինի միգրանտների փոխադրումներով էին զբաղվում: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կարզեւը, ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում:
«Տարեսկզբից մինչեւ հիմա Ֆրանսիայում ոչնչացվել է ապօրինի միգրանտների փոխադրումներով զբաղվող մոտավորապես 200 ցանց, ձերբակալվել է դրանցում ընդգրկված մոտավորապես 3 հազար իրավախախտ»,-ասել է նախարարը: Նա ճշգրտել է, որ Կալե քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է Լա Մանշի նեղուց տանող թունելը, որով միգրանտները փորձում են լքել Մեծ Բրիտանիայի տարածքը «շուրջ երեք տասնյակ ցանց է ոչնչացվել ու մոտավորապես 700 մարդ ձերբակալվել», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարը շեշտել է, որ այս ցուցանիշը «մեծ» է համարվում Ֆրանսիայի համար ու նշել, որ մեծ քանակության փոխադրողների ձերբակալությունը հնարավոր է դարձել հանցավոր խմբերի դեմ ոստիկանության, ժանդարմերայի ու սահմանապահ ծառայության ուժեղացված պայքարի շնորհիվ, որոնք իրենից ստացել էին այս ոլորտում «ամենավճռական գործողություններն անցկացնելու ցուցմունքներ»:





























