Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները վավերացրել են ԱՄՆ-ի հետ «բաց երկնքի» պայմանագիրը, տեղեկացնում է «112 Ուկրաինան»։

Պարզաբանող գրության համապատասխան, տվյալ որոշումը կոչված է ապահովելու միջազգային մակարդակի իրավաբանական մեխանիզմի ստեղծումն ու գործունեությունը երկու երկրի միջեւ երկկողմ կապերի ստեղծման եւ ակտիվացման, ինչպես նաեւ ավիացիոն տրանսպորտի եւ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման համար։

Նիստի ընթացքում այդ որոշմանն աջակցել է 235 խորհրդարանական, որոշման ընդունման համար բավարար էր 226 ձայնը։