Ռումինիայում «Կոլեկտիվ» գիշերային ակումբի ողբերգության մեղավորներին պատժել պահանջող ցույցերը անցյալ գիշեր Բուխարեստից տարածվել են այլ քաղաքներ։ Ինչպես այսօր առավոտյան հայտնել են երկրի ՆԳՆ-ից, հազարավոր ցուցարարները դուրս են եկել Բրաշով, Պլոեշտախ, Յասախ, Ալբա Յուլիա, Մերկուրիա Չուկ քաղաքների փողոցներ։

Ցուցարարները պահանջում են վարչապետ Վիկտոր Պոնտիի եւ նրա տեղակալի, ինչպես նաեւ ՆԳ նախարար Գաբրիել Օպրիի հրաժարականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում՝ Colectiv գիշերային ակումբում,  Հելոուինին նվիրված երեկոյի ժամանակ՝ ռոք խմբի հրավառության շոուի ընթացքում, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է 27 մարդ: Ավելի քան 180 մարդ էլ վիրավորվել է։