Հարավային Սուդանում Սպիտակ Նեղոս գետի ափին գտնվող  փոքրիկ կղզու  գյուղական տեղանքում ընկած «ԱՆ-12»-ը ենթադրաբար ձկնորսների վրա է ընկել: Ինչպես հայտնում է պարբերականը, բեկորների տակ ինը դի են հայտնաբերել:

Նախնական տվյաներով, մոտավորապես 40 մարդ է զոհվել, այդ թվում հինգ ռուսաստանցի, որոնք անձնակազմի անդամներ էին: Դժուբայի օդանավակայանի տնօրենի խոսքով միայն երեք ուղեւորների է հաջողվել ողջ մնալ: Բացի դրանից, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավը ընկել է ագարակի վրա, հետեւաբար զոհերի թիվը կարող է աճել:

Այսօր Հարավային Սուդանում վթարի ենթարկված «Ան-12»-ը պատկանում էր Allied Services Limited ավիաընկերույթանը, որի կայանատեղը Հարավային Սուդանում է ու որը բեռնափոխադրումներով է զբաղվում: LifeNews –ի այս տեղեկությունը հաստատել են Golden Wings ավիաընկերությունում: