2016-ին միջին կենսաթոշակը Հայաստանում կմնա 41 հազար դրամի սահմանում: Այս մասին ասված է 2016 թվականի պետական բյուջեի նախագծում, որի վերաբերյալ քննարկումները տեղի են ունենում Ազգային ժողովում:

Չի փոխվի նաեւ ոչ բազային կենսաթոշակի չափը (16 հազար դրամ), ոչ ստաժի յուրաքանչյուր տարվա համար ավելացումը (տարեկան 800 դրամ առաջին 10 տարվա համար, եւ 500 դրամ հետագա տարիների համար):
Հիշեցնենք, որ 2015-ին միջին կենսաթոշակն ավելացել է 36 հազար դրամից դառնալով 41 հազար դրամ: