Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման գործընթացում ձեռք բերված առաջընթացը: Համաձայնագիրը, որը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) երկար ժամանակ է փորձում է սատարել, քննարկվելու է Հայ ամերիկյան տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի ժամանակ՝ նոյեմբերի 19-ին, Վաշինգթոնում, նշված է հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Օգոստոսին ANCA ներկայացուցիչները հանդիպում էին ունեցել ԱՄՆ գանձապահության քարտուղար Ջեքոբ Լյուի հետ, որի ընթացքում բացի այդ ամենից անդրադարձել էին նաեւ կրկնակի հարկման թեմային:

Մինչեւ տնտեսական հանձնաժողովի հանդիպումը, նոյեմբերի 16-17-ը կանցնի Առեւտրի ու ներդրումների հարցերով հայ -ամերիկյան շրջանակային համաձայնագրի նորաստեղծ խորհրդի առաջին նիստը:

Նիստը կվարի ԱՄՆ առեւտրի հարցերով ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանը ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: