Թուրքիան «Գազպրոմին» առաջարկել է քննարկել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի տեխնիկական բնագավառները։ Ինչպես այսօր հայտնել է CNN-Turk-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալի Ռիզա Ալաբոյունը։
«Մենք «Գազպրոմ»-ին նամակ են գրել՝ հրավիրելով քննարկել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի տեխնիկական բնագավառները։ Ինչ վերաբերում է արբիտրաժ դիմելուն, ապա մենք ռուսական բնական գազի 10.25 տոկոս զեղչ ենք խնդրել դատարանից»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակը նշել է, որ թուրքական կողմը «Գազպրոմ»-ին առաջարկել է շարունակել բանակցությունները, սակայն այլ մանրամասներ նա չի հաղորդել։
Այս պահին «Թուրքական հոսքով» բանակցությունները կասեցվել են։ Կողմերը չեն կարողանում մի շարք հարցերով փոխզիջման գալ։




























