Պետությունը պետք է գյուղացիներին սատարի, եթե չի ուզում, որ գյուղերում առհասարակ մարդ չմնա: Այս մասին խորհրդարանում Հայաստանի 2016 թ. պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Իսկ դուք դրա փոխարեն հարյուր միլիոնավոր դոլարներ եք հատկացնում մայրուղու շինարարությանը: Ո՞ւմ է այն պետք՝ ձեր այդ «Հյուսիս-Հարավ» մայրուղին: Ասենք, գյուղերում այլեւս գյուղացի չմնա, որ բերքը քաղաք բերի: Իսկ քաղաքում էլ այեւս մարդ չմնա, որ այն գնի: Այդ դեպքում ո՞վ է երթեւեկելու ձեր այդ ճանապարով: Ավելի լավ է այդ մասին մտածեք ու գյուղացիներին սուբսիդիաներ հատկացնեք »,- ասել է Խաչատրյանը: