Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ»  եւ «Անօդաչու թռչող սարքեր»  հերթական մրցույթների դիմում-հայտերի գրանցումը: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտարարել են «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Ական փնտրող ռոբոտ» եւ «Անօդաչու թռչող սարքեր»  մրցույթները նպատակ ունեն բացահայտելու եւ խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Սարքերը լայն կիրառություն ունեն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում:

Մրցույթների կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է. «Այս մրցույթները մեզ համար գերկարեւոր եւ պրակտիկ նշանակություն ունեն: Մենք հույս ունենք, որ այս  սարքերը օգտակար կլինեն հատկապես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելիս»:

«Ական փնտրող ռոբոտ»  եւ «Անօդաչու թռչող սարքեր»  մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցման ոլորտում գործող կազմակերպություն, մեր ընկերությունը չի կարող անմասն մնալ նմանատիպ պրոյեկտներից: Այս մրցույթները ոչ միայն նպաստում են մեր երկրում բարձրակարգ մասնագետների բացահայտմանը, այլ նաեւ մեծ նշանակություն ունեն Հայաստանի պաշտպանության ոլորտում: Մենք վստահ ենք, որ մրցույթների արդյունքում կստեղծվեն այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են ծառայել ի պաշտպանություն մեր հայրենիքի եւ օգտագործվել բանակում կամ այլ Մրցույթները կանցկացվեն 3 փուլով՝ գրանցման փուլ, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ: Գրանցման փուլը կտեւի մինչեւ դեկտեմբերի 15-ը: Այս փուլում ներկայացված գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ եւ բարելավել իրենց նախագծերը: Առաջին փուլում գրանցված գաղափարների հեղինակներին եւս մեկ առավելություն է սպասվում. կազմակերպիչների կողմից նրանց կտրամադրվեն  սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ դետալները:

Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը տեղի կունենան համապատասխանաբար փետրվար եւ մարտ ամիսներին:

Հաղթող նախագծերը կորոշվեն առաջատար ինժեներ մասնագետների կողմից, իսկ հեղինակները կստանան խոշոր դրամական պարգեւատրումներ մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:

Մրցույթի գրանցման հայտն ու տեխնիկական առաջադրանքները մանրամասն ներկայացված են armrobotics.am