Սահմանադրական փոփոխությունների  քարոզարշավի նպատակով Կենտրոնական բանկում նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամարներ են բացել երեք կուսակցություններ։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։

Քարոզարշավի նպատակով   հաշվեհամար են բացել «Հանրապետական», «Հայ» հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը։

«Արցախբանկ» ՓԲԸ-ում նախընտրական քարոզարշավի հաշվեհամար է բացել  նաեւ «այո»-ի կողմնակից արտախորհրդարանական ՍԴՀԿ-ն:

Նշենք, որ սահմանադրության հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Խորհրդարանական ուժերից ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն «այո» են քարոզելու, իսկ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը՝ «ոչ»: