Գերմանական KfW բանկը Հայաստանում ստորգետնյա ջրերի տնտեսման լուծում է առաջարկում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Արարատյան դաշտում բանկի դրամաշնորհային միջոցներով պիլոտային ծրագիր է սկսվել ջրային համակարգերում, որը հաստատվել է 4 ձկնային տնտեսություններում:

Բացի այդ, արդեն պետական բյուջեի միջոցներից ստորգետնյա երկու հորատանցքերում ավտոմատ փականային համակարգ է տեղադրվել:

«Մենք քննարկել են ջրի տնտեսման հարցը ձկնային տնտեսությունների սեփականատերերի հետ: Ոչ բոլորը կարող են ներդրում անել անհրաժեշտ համակարգերում, բայց կարծում եմ, որ վաղ թե ուշ, շուկան նրանց կկանգնեցնի այդ խնդրի առջեւ»,-ասել է նախարարը: