Եգիպտոսի Սինայի թերակղզում աղետի ենթարկված Airbus А321 օդանավի անձնակազմի բոլոր անդամների ինքնությունը պարզվել է: LifeNews-ի տվյալներով, նրանց ճանաչման գործընթացին մասնակցել են հարազատները, սակայն ցանկացած դեպքում, զոհվածների ինքնությունը պարզել են «Կոգալիմավիա»ն, ոչ թե հարազատները: Այդուհանդերձ, գենետիկ փորձաքննության կարիք կա:
«Այս պահին ճանաչվել են 40 մարմիններ, նրանց շարքում է օդանավի ողջ անձնակազմը»,-ասել է հանձնաժողովի աղբյուրը:
Վերջին տվյալներով, А321-ի զոհված ուղեւորների հարազատներին թույլ են տվել մասնակցել թաղումների եւս մի քանի գերեզմանոցներում, այդ թվում Բոգոսլավյան եւ Սերաֆիմովյան: Ամբողջության ճանաչվել են Կռիլովների ընտանիքի անդամները (երեք մարդ):
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին, դուրս է եկել Եգիպտոսից եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։





























