Եգիպտոսի իրավասու մարմիններն ընդլայնել են Սինայի թերակղզում А321-ի անկման վայրում որոնումների տարածքը, ինչի շնորհիվ հայտնաբերվել են այնպիսի փաստաթղթեր  եւ նյութեր, որոնք նշանակալի են հետաքննության համար, հայտնել է ՔԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

«Ռուսաստանի ՔԿ-ի խնդրանքով ԵԱՀ-ի իրավասու մարմինների կողմից զգալիորեն ընդլայնվել է որոնողական օպերացիայի տարածքը։  Դրա շնորհիվ քննիչներն ու քրեագետները, Ռուսաստանի ԱԻՆ-ի օգնությամբ արդեն հայտնաբերել են փաստաթղթեր,  առարկաներ, նյութեր, որոնք նշանակություն ունեն գործի քրեական հետաքննության համար», - ասել է նա։

Մարկինի խոսքով, բոլոր հայտնաբերված առարկաները կհետազոտվեն եգիպտական մարմինների աշխատակիցների հետ միասին։