ՆԱՏՕ-ն նախկինի պես դաշնակիցներից որեւէ մեկին սպառնացող լուրջ վտանգ չի տեսնում եւ պատրաստ է պաշտպանել նրանցից յուրաքանչյուրին։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք որեւէ հրատապ սպառնալիք չենք տեսնում ՆԱՏՕ-ի դաշնակիցներից որեւէ մեկի համար։ Բայց մենք պատրաստվում ենք պաշտպանել բոլոր դաշնակիցների շահերը»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կայուն պաշտպանություն ապահովի զսպման նպատակներով։