Տպավորված եմ հայկական հոգեւոր արժեքներով եւ մշակույթով: Այս մաիսն, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան:
Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ վարչապետն արժեւորել է հավատով եւ աշխարհընկալմամբ միմյանց կապված հայ եւ չեխ ժողովուրդների հոգեւոր փոխհարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին փոխանցելու, ինչպես նաեւ չեխահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ Պրահայի հավատավոր հայ համայնքի համար չափազանց կարեւոր եւ նշանակալից է հայրենիքից հեռու սեփական եկեղեցի ունենալը, ինչը կարեւոր նշանակություն ունի հայի ինքնության պահպանման գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործի եւ Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում տեղի ունեցած միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:
Կարդինալ Դոմինիկ Դուկան շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար եւ կարեւորել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Ըստ Կարդինալ Դուկայի, միջպետական հարաբերություններում կարեւոր նշանակություն ունեն հոգեւոր կապերը: Կարդինալը նշել է, որ տպավորված է հայկական հոգեւոր արժեքներով եւ մշակույթով: Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը, կարեւորել տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում կապերի խորացումը:
Հայանպաստ գործունեության եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառում¬ների իրականացմանը գործուն մասնակցության համար Կարդինալ Դոմինիկ Դուկան պարգեւատրվել է ՀՀ վարչա¬պետի հուշամեդալով:
.jpg)
.jpg)
.jpg)





























