Նավթային արդյունաբերության մեջ ռեկորդային անկման ֆոնին փողը միայն ընկերությունների համար է, իսկ շահատոկոսները՝ միայն ներդրողների։  Երեք խոշորագույն ընկերություն օգնության կարիք ունեն, որպեսզի պահպանեն եւ մեկը, եւ մյուսը, բայց կա երկարաժամկետ գին, որն անհրաժեշտ է վճարել, գրում է  Bloomberg-ը։

«Royal Dutch Shell, Total SA եւ BP Plc ընկերությունները իրենց կպահեն տարեկան 8 մլրդ դոլարի կանխիկ գումարը՝ հետաձգելով ներդրողների շահատոկոսների վճարումը», - ասել է Liberum Capital Ltd-ի վերլուծաբան Ժան-Պյեռ  Դմիրդյանը։

Այդ գումարը մոտավորապես 8,5 տոկոսն  է կազմում այն բոլոր ֆինանսական միջոցների, որոնք ներկայումս նստած են ընկերությունների հաշիվներին՝ ստեղծելով այսպես կոչված   «թղթային շահատոկոսներ» կամ էլ ապագայում շահատոկոսների ստացման պարտամուրհակներ։

««Թղթային շահատոկոսների» վճարումը ժամանակ է տալիս ընկերություներին, իսկ ներդրողներին ապագայում մեծ գումարներ ստանալու հույս։   Երբ նավթի գները բարձրանան մինչեւ 60 դոլար, ներդրողները կսկսեն ավելի շատ նայել բաժնետոմսերից իրական եկամտին, ոչ թե երկարաժամկետ պարտամուրհակներից ստացվելիք անվանական եկամտին», -  ասել է  AlphaValue SAS-ի վերլուծաբան Ալեքսանդր Անդլյուերը։

Նավթային ընկերությունները կրկնակի ճնշման տակ են հայտնվել. մի կողմից ներդրողները պահանջում են, որ վճարվեն իրենց շահատոկոսները, մյուս կողմից էլ՝ ընկերությունները չեն կարող նոր հանքերում նավթի արդյունահանում սկսել դրա ինքնարժեքի ավելացման հետեւանքով, օրինակ  ВР-ն եւ Total-ը բավականաչափ միջոցներ չեն ստացել ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում այդ ծախսերը փակելու համար, տեղեկացնում է Gazeta-ն։ 

Shell-ը, Եվրոպայում իր շուկայական արժեքով խոշորագույն ընկերությունը տարեկան մոտ   3,5 մլրդ կխնայի շահատոկոսների  30 տոկոսի վճարումը հետաձգելու շնորհիվ, ասել է Դեմիրդյանը։

««Թղթային շահատոկոսների» ներդրման նպատակը Shell-ի՝ իրավիճակին հարմարվելու կարողության մեծացումն է», - նշում է  Shell-ի ֆինանսական ստորաբաժանման ղեկավար Սայմոն Հենրին։

Shell-ը նավթի համաշխարհային գների շատ անկումներ է տեսել, ներառյալ՝ մեկ բարելի դիմաց մինչեւ  10 դոլարից պակաս գինը։ Ընդ որում, առնվազն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից  ընկերությունը չի կրճատել իր շահատոկոսները։