Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային ճակատ կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լե Պենի բնակարանում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է AFP գործակալությունը։ Ըստ նրա տեղեկությունների՝ Լե Պենին կասկածում են հարկերից խուսափելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։