2016թ.-ից Հայաստանում մայրության նպաստ կստանան նաեւ չաշխատող մայրերը։ Այս մասին նոյեմբերի 4-ին ՀՀ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ, ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Առաջիկա տարում ընդհանուր առմամբ նպաստ կստանա 30 հազար մայր։ Ծրագրի համար կհատկացվի 3.9 մլրդ դրամ։ «Ապագա մայրերը պետք է ընդամենը ժամանակին հաշվառվեն, եւ նրանք 126.6 հազար դրամ ստանալու իրավունք կունենան»,- ասել է նախարարը։
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը առաջվա պես կվճարվի աշխատող ծնողներից մեկին, որը որոշել է իր վրա վերցնել երեխայի խնամքը։ «Այդ նպաստի իմաստը հիմնական եկամուտի կորուստը մասամբ փոխհատուցելն է»,- հիշեցրել է նախարարը։
Նպաստի չափը նույնն է՝ ամսական 18 հազար դրամ։





























