Եգիպտոսում ռուսական А321 օդանավի կործանման պատճառը շարժիչի պայթյունն է եղել։ Այս մասին «Ալ Մասրի ալ Յաում» պարբերականին հայտնել են օդանավի կործանման հետաքննությամբ զբաղվող քննչական հանձնաժողովում եղած աղբյուրները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են «սեւ արկղերի» վերծանման արդյունքները։

Նոյեմբերի 3-ին Կահիրեում փորձագետները սկսել էին օդանավի ինքնագրիչների վերծանման գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մասնագետները սկսել են վերծանել օդաչուների խցիկում խոսակցություններն ու վթարի պահին օդանավի տեխնիկական վիճակի մասին տեղեկությունները։