Հայաստանի Աշխատանքի նախարարությունը կպարզեցնի խորհրդային Խնայբանկում խնայողություններ ունեցող տարեցներին հատուցման վճարումը։ Այդ մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանում 2016-ի պետբյուջեի քննարկմանն ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Եթե ավելի վաղ նախատեսված էր, որ այս պահին փոխհատուցում ստանալու հերթը 84 եւ ավելի տարեկաններինն է, որոնք գրանցված են սոցապահովության համակարգում, ապա այժմ նախատեսված է փոխհատուցումը տարածել այդ տարիքի բոլոր քաղաքացիների վրա։
Զուգահեռաբար շարունակվում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում ռազմական գործողություններին մասնակցածներին հատուցման արտահերթ վճարումը։
Հիշեցնենք, որ նախատեսվում է 2016-ին փոխհատուցման վճարման համար 1 մլրդ 485 մլն դրամ հատկացնել, ինչպես եւ 2015-ին էր (ընթացիկ փոխարժեքով մոտ 3,1 մլն դոլար – ծ.խ.)։




























