2015-ին Սեւանա լճից լրացուցիչ ջուր չի վերցվել։ Այդ մասին նոյեմբերի 4-ին ասել է հանրապետության Գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի պետ Արամ Հարությունյանը՝ խորհրդարանում  2016-ի պետբյուջեի վերաբերյալ լսումների ընթացքում։ 

«Եթե անցյալ տարի մենք մոտ 270 խորանարդ մետր ջուր էինք վերցրել, ապա այս տարի պլանային ծավալը չի գերազանցել 170 մլն-ը», - ասել է Հարությունյանը։

Դա մեծ մասամբ տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ  2015-ի մայիսին շահագործման է հանձնվել Մարմարիկի ջրամբարը՝   24 մլն խորանարդ մետր ծավալով։  Արարատյան, Ազատի եւ Ապարանի դաշտավայրերը սպասարկող ջրամբարներում բավարար ծավալով ջուր է ամբարվել, նույնը վերաբերում է նաեւ Ախուրյանի ջրամբարին, որը սպասարկում է Շիրակի մարզը եւ Արմավիրի մարզի մի մասը։ 

 «Արդյունքում մենք կարողացանք բավարարել նույնիսկ ցանքսերի լրացուցիչ հայտերը», - հավելել է Հարությունյանը։