NEWS.am-ին հայտնի են դարձել այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի անդամներից երեքի անունը:
Նախնական տեղեկություններով, օդանավում եղել են երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, Սուրեն Պետրոսյանը եւ Գեւորգ Թովմասյանը:
Մեզ հայտնի է դարձել նաեւ, որ նրանք նախկինում աշխատել են Հայաստանում, սակայն AN 12 օդանավերի արգելումից հետո օդաչուները ստիպված աշխատանք են փնտրել այլ երկրներում:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։ ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝ ընկել է Նեղոս գետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Վեք Աթենին, ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ 5 քաղաքացի եւ մեկ ռուսաստանցի։ Վթարից փրկվել է 3 մարդ, նրանք բոլորը Հարավային Սուդանի քաղաքացիներ են։





























