Ճապոնիայի իշխանությունները Տոկիոյում գրանցել են առաջին նույնասեռ միությունները։ Փաստաթղթերը տրամադրվել են Տոկիոյում։

Այդ միություններից մեկը գրանցվել է Սիբույայի շրջանի քաղաքային խորհրդի շենքում։ Հանդիսավոր արարողությամբ միավորվել են 2 կին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Նույնասեռ միության վկայականներ է տրամադրում Տոկիոյի 2 շրջան՝ Սիբույան եւ Սետագայան։ Պաշտոնապես այդ միություններն ամուսնություն չեն համարվում։

Այս պահին նույնասեռ ամուսնություններ են կնքվում աշխարհի 20 երկրներում։ Առաջինը դրանք 2001թ. օրինականացրել է Նիդերլանդները։