Դեպի Մարս մոլորակ առաքելության նախապատրաստման շրջանակներում Ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ներկայացրել է Կարմիր մոլորակ այցելել ցանկացողների դիմումների ընդունման ժամկետները։ Թեկնածուների դիմումների քննումը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 14-ից 2016թ. փետրվարի կեսը։

Ընտրյալ թեկնածուների անունները կհրապարակվեն 2017թ. կեսին։

ՆԱՍԱ-ն մի շարք պահանջներ է ներկայացնում ապագա տիեզերագնացների համար։ Նրանք պետք է ունենան ԱՄՆ քաղաքացիություն, հավատարմագրված հաստատությունում ստացած բարձրագույն կրթություն՝ ինժեներության, կենսաբանության, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ոլորտում բակալավրի աստիճանից ոչ ցածր որակավորմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։