Մեծ Բրիտանիայից հետո Նիդերլանդները եւս դադարեցրել են թռիչքները դեպի Շարմ էլ Շեյխ։
Մինչեւ կիրակի չեղարկվել են դեպի եգիպտական հանգստավայր չվերթները: Նման որոշում են կայացրել թագավորության անվտանգության եւ արդարության նախարարությունում
Հոլանդիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ օդանավով Եգիպտոս մեկնելուց, տեղեկացնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
Նոյեմբերի 4-ին Լոնդոնը եւս համանման միջոցներ էր ձեռք առել։ Բրիտանիայի իշխանությունները մտավախություն ունեն, թե А321-ի աղետի պատճառը կարող է ահաբեկչությունը լինել։
Ուղեւորատար օդանավը, որը հոկտեմբերին Պետերբուրգ էր թռչում, ջախջախվել էր հոկտեմբերի 31-ին։ 224 մարդ զոհվել է։





























