Ռուսաստանն արտասահմանում, այդ թվում՝ Եմենում, Լիբիայում եւ Սիրիայում միշտ պաշտպանելու է իր հայրենակիցներին, վստահեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենակիցների համաշխարհային կոնգրեսի ժամանակ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ հայրենակիցներին ցանկացած խտրականությունից պաշտպանելը պետության սկզբունքային խնդիրն է մնում։
Պուտինը նշել է, որ խոսքն այնպիսի առանցքային իրավունքների մասին է, ինչպիսին լեզվի ուսուցումն է, մշակութային եւ հոգեւոր ավանդույթների պահպանումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























