Նոյեմբերի 3-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Ոսկեհատ գյուղից բերման են ենթարկել 47-ամյա Արթուր Ս.-ին եւ 21-ամյա Սմբատ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ոսկեհատ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել եւ վնասվածքներ պատճառել 37-ամյա Արմեն Շ.-ին, ով դեպքի հաջորդ օրը մեկնել է ՌԴ, որտեղ էլ դիմել եւ ստացել է համապատասխան բուժօգնություն:

Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: