Արտասահմանի հայրենակիցների աջակցությունը մեզ օգնեց համախմբել ռուսական հասարակությանը Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելու ժամանակ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայրենակիցների համաշխարհային կոնգրեսի ընթացքում։
«Մենք զգում էինք ձեր համերաշխությունը նաեւ Ղրիմի եւ Սեւաստոպոլի՝ Ռուսաստանին միանալու շրջանում։ Դա պատմական իրադարձություն է։ Եվ մեր հայրենակիցների վճռական աջակցությունը, որոնք անշեղորեն արտահայտեցին Ռուսաստանի հետ լինելու իրենց կամքը, օգնեց համախմբել ռուսական հանրությանը եւ ռուսական արտասահմանի ու ամբողջ ռուսական աշխարհի կոնսոլիդացիայի կարեւոր գործոն դարձավ», - ասել է նա՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նոյեմբերի 5-ին Մոսկվայում բացվել է Հայրենակիցների համաշխարհային կոնգրեսը։ Համաժողովին 97 երկրից 400 պատվիրակ է մասնակցում։
Երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղի կունենան լիագումար նիստեր եւ թեմատիկ սեկցիաներ, ինչպես նաեւ կլոր սեղան արտասահմանում ռուսալեզու լրատվամիջոցների զարգացման հարցերի շուրջ։ Նոյեմբերի 6-ին կամփոփվեն համաժողովի աշխատանքները։





























