Ամերիկյան Մեն նահանգի Օքլենդ քաղաքում բնակելի շենքերից մեկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է 4 մարդ, այդ թվում կրակողը:

Այսօր՝ նոյեմբերի 5-ի գիշերը 42-ամյա Գերման Դերիկոն կրակ է բացել իրենց շենքում, որտեղ ապրում էր երկու տղամարդկանց եւ մի կնոջ հետ: Երեք անձանց գնդակահարելուց հետո Դերիկոն ինքնասպան է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:

Ոստիկանության աշխատակիցները տանը 4-ամյա աղջնակի են հայտնաբերել, վերջինս չի տուժել: