Նոյեմբերի 4-ին, ժամը 13.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի եւ Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ֆուչիկի եւ Բեկնազարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 17 եւ 18-ամյա երկու քաղաքացուհու, որոնցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: