Նոյեմբերի 2-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել 28-ամյա Լիլիթ Մ.-ն եւ հաղորդում տվել, որ թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 80.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական, 2 դոլար, էլեկտրոնային կրիչ եւ այցեքարտեր` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 45-ամյա Արմեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:




























