Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Բուժական գյուղում նախապես ծրագրված քարոզչական հանդիպումը հետաձգվել է:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները, ժամանելով Բուժական գյուղ, կարճ ժամանակ անց տեղեկացել են, որ նույն օրը գյուղում հանգուցյալ կա եւ, նկատի ունենալով գյուղական բնակավայրում սոցիալական  կապերի սերտությունը, որոշել են հետաձգել հանդիպումը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներին Բուժական գյուղում դիմավորել է ոստիկանության Նաիրիի տարածաշրջանի բաժնի պետի ղեկավարությամբ գործող ոստիկանական մեծ կարգախումբ, որը փորձել է խոչընդոտել հանդիպման անցկացումը:

Բացի այդ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության ծառայողները մինչ հանդիպման նշանակված ժամը տուն առ տուն այցելել գյուղի բնակիչներին եւ հոգեբանական ճնշում գործադրելով ձգտել են նրանց հետ պահել հանդիպմանը մասնակցելու մտադրությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատար ԱՆ-12 օդանավի վթարից զոհվել են տասնյակ մարդիկ՝ օդանավի անձնակազմը, ուղեւորները, երկրի վրա գտնվող մարդիկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավի անձնակազմում են եղել

Առաջին օդաչու, օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը

Ինժեներ Սամվել Մկրտչյանը

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը