Կահիրեում Հայաստանի դեսպանատունը ուղիղ կապի մեջ է Հարավային Սուդանի հետ։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարը, որի ժամանակ զոհվել էր 5 հայ։
Վթարից անմիջապես հետո Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը առաջադրանք է ստացել ուղիղ կապ պահել Գաբոնում Ռուսաստանի դեսպանատան հետ, որը հավատարմագրված է նաեւ Հարավային Սուդանում։ «Նախօրեին վթարի վայրում եղել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, որը ուղիղ կապի մեջ է եղել մեր դեսպանի հետ։ Մեկ ժամ առաջ, ըստ իմ տեղեկությունների, ժամանել է նաեւ ՌԴ դեսպանը»,- ասել է Նազարյանը։
Նա հավելել է, որ այս պահին տեղի է ունենում մարմինների ինքնության հաստատման գործընթացը, որից հետո պետք է սկսել նրանց տեղափոխությունը։ Այստեղ որոշ գործողություններ ենք սպասում նաեւ ընկերությունից, որը շահագործում էր օդանավը։





























