Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են մի խմբի, որի անդամները որպես էքստրասենս ներկայանալով, խաբում էին դյուրահավատ քաղաքացիներին։  Նրանց գործունեության հետեւանքով վնասը գերազանցել է  7 մլն ռուբլին։

Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան, խարդախները զանգում էին պոտենցիալ զոհերին, նրանց համոզում էին հեռախոսով էքստրասենսորական սեանս անցնել, իսկ հետո դրա դիմաց հատուցում էին պահանջում։ 

Որպես բազմաէթնիկ բնութագրվող խմբի մեջ յոթ մարդ էր մտնում, նրանք ծագումով  Ռուսաստանի տարբեր շրջաններից էին, ինչպես նաեւ՝ ԱՊՀ-ից։ 

Ոստիկանության տվյալներով, «հաճախորդներ» փնտրելիս կեղծ էքստրասենսները տվյալների բազաներ էին օգտագործում, որոնցում առկա էին նախկինում նման ծառայություններից օգտված մարդկանց տվյալներ, տեղեկացնում է НТВ-ն։

Արդեն 100-ից ավելի մարդ այս գործով հաշվառվել է որպես տուժած, իսկ խարդախների գործունեությունից ընդհանուր վնասը կազմում է ավելի քան  7 մլն ռուբլի։