Մոսկվայում ՝ Գրողների կենտրոնական տանը նոյեմբերի 11-ին կկայանա «Հայոց գրերի օրվան» նվիրված տոնական միջոցառում:Ռուսաստանի հայերի միությունը ՝ Մոսկվայի Կառավարության աջակցությամբ ցուցահանդես ու Համերգ- երեկո է կազմակերպելու ՝ մշակույթի հանրահայտ գործիչների , գրողների , պետական ու հասարակական կառույցների, մտավորականության , երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am –ին հայտնել են Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից:

Երեկոյի շրջանակում հանրահայտ գրող ու դրամատուրգ , «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը կներկայացնի թերթի հատուկ թողարկումը (2015թ. հոկտեմբեր)՝ «Երկիր Նաիրին» , որը նվիրված է Մոսկվայի հայերին:

Երեկոյի մասնակիցները կդառնան Մոսկվայի հայկական թատրոնի ու Երեւանի Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները ՝ Հայաստանի ժողովրդական արտիստ , Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ:

2013 թ. սկսած՝ Մոսկվա քաղաքի Կառավարության որոշումով Ռուսաստանի մայրաքաղաքում նշվում է «Հայոց գրերի օր» համաքաղաքային տոնը: