Մեծ Բրիտանիան Ռուսաստանին որեւէ տեղեկություն չի տրամադրել Սինայում կործանված A321 օդանավի մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը որեւէ տեղեկություն չի տրամադրել օդանավի կործանման մասին։ Եթե նման տեղեկություն կա, եւ դա չեն տրամադրել, ապա դա ապշեցնում է մեզ։ Եթե ինչ-որ երկիր օդանավի կործանման մասին տեղեկություն ունի, դա պետք է տրամադրվի քննությանը։ Մենք դեռեւս ոչինչ չենք ստացել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ երկրի կառավարության աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական օդանավի վթարի պատճառը կարող էր լինել պայթուցիկի առկայությունը։