Ֆրանսիայի իշխանությունները չեն պլանավորում շտապ կարգով տարհանել իրենց քաղաքացիներին Սինայի թերակղզուց, քանի որ այնտեղ շատ քիչ ֆրանսիացիներ կան։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։
«Մեր տեղեկություններով այս պահին Սինայի թերակղզում կան շատ սահմանափակ թվով Ֆրանսիայի քաղաքացիներ»,- ասել է Նադալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշել է, որ Ֆրանսիայի եւ Սինայի միջեւ անմիջական ավիահաղորդակցություն չկա։





























