Ահաբեկիչները  լիբանանյան Արսալ քաղաքի ալ-Սաբիլ հրապարակում պայթեցրել են մի ականապատ մոտոցիկլետ, որը գտնվել է սիրիական սահմանից  12 կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի զոհ է դարձել 9 մարդ, որոնցից չորսը վնասվածք է ստացել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության ուժերից մի աղբյուրի։

Արսալ քաղաքը տեղակայված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 124 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք։ 

«Ալ-Մայադին» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել կրոնական խորհրդի գլխավոր շտաբում Կալամուն շրջանի հոգեւորականների ժողովի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։